Skip to main content

Ոսկեփորիկ

Նկարագրություն

Գրիգոր Տաթևացին (1346-1409) խոշորագույն հայ աստվածաբաններից է։ Նրա Ոսկեփորիկ երկը Հայոց Եկեղեցու լավագույն քրիստոնեականներից է։ Այն հեղինակի մեկ այլ աշխատության՝ ծավալուն Գիրք Հարցմանցի, որը հասցեագրված  էր հոգևորականներին և աստվածաբաններին, դրա կրճատ տարբերակն է։ Ոսկեփորիկը գրվել է աշխարհական ոմն Մասուտշահի խնդրանքով և հասցեագրված է արդեն աշխարհականներին։ Նույնիսկ հիմա այս գիրքը շատ օգտակար է Հայոց Եկեղեցու աստվածաբանությունը դյուրին հասկանալու համար։

Անգլերեն-Հայերեն Բառարան

Նկարագրություն

Այս գրպանի բառարանը պարունակում է անգլերենի ամենագործածական բառերի թարգմանությունը, որոնք օգտագործվում են խոսակցական և գրավոր անգլերենում։ Պարունակում է նաև աշխարհագրական բառեր, Աստվածաշնչի գրքերի ցուցակը, բրիտանական և ամերիկյան չափերն ու կշիռները, անգլերենի ամենագործածական 1000 բառերի ցանկը։

Դեպի Կանադա Երկու Ճամպրուկով, Մազապուրծը

Նկարագրություն

Լայլա Նաբուլսին լիբանանյան արմատներով բելգիացի գրողը հեղինակ է տասնյակ ստեղծագործությունների։ Նրա հետաքրքրության առարկան են տարբեր թեմաներ, այդ թվում նաև արտագաղթը, իր հողից կտրված մարդկանց կայացումը նոր միջավայրում։ Հենց այս թեմաներն են շոշափվում այս ժողովածուում տեղ գտած պիեսներում։

Նոր Անգլերեն-Հայերեն Բառարան

Նկարագրություն

Այս բառարանը մի փոքր նվազ ծավալուն է, քան Անկյունաքարի գլխավոր՝ Անգլերեն-Հայերեն Արդի բառարանը, այնուամենայնիվ, բացի այդ բառարանից, այն ավելի մեծ է քան ցանկացած անգլերեն-արևելահայերեն բառարան։ Այն տրամադրում է առավելագույն հարմարություն գործածողի համար։ Բառարանը պարունակում է.

Հայերեն-Ֆրանսերեն Զրուցարան

Նկարագրություն

Այս գրպանի զրուցարանը պարունակում է Ֆրանսիայում, Բելգիայում և ֆրանսախոս այլ երկրներում տարածված բառեր, արտահայտություններ, նաև օգտակար տեղեկություն դրանց մասին։ Պարունակում է տարածված ցուցանակների ֆրանսերեն-հայերեն ցուցակ, ֆրանսերեն բառերի և արտահայտությունների հայատառ արտասանություն, քերականական հավելված և այլն։

Անգլերեն-Հայերեն Դարձվածաբանական Բառարան

Նկարագրություն

Այս բառարանը պարունակում է անգլերեն արտահայտություններ, առակներ ու ասույթներ, և դրանց հայերեն համազորները։ Այն օգտակար է թարգմանիչների, անգլերենի ուսուցիչների, ուսանողների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ուզում են կատարելագործել անգլերենի իրենց գիտելիքները։

Անգլերեն-Հայերեն, Հայերեն-Անգլերեն Բառարան

Նկարագրություն

Այս բառարանը Հայաստանում առկա ամենատարածված գրպանի բառարանն է, այն պարունակում է ամենաշատ գործածական բառերը թե՛ անգլերենում, թե՛ հայերենում։ Տարիների ընթացքում մի քանի անգամ խմբագրված լինելով՝ այն դարձել է ավելի կատարյալ և լավ ծառայում է սկսնակների, հաղորդակցվել ցանկացողների,  նաև միջին մակարդակի սովորողների համար։

Անգլերեն-Հայերեն, Հայերեն-Անգլերեն Բառարան (հատուկ թողարկում հայերեն սովորողների համար)

Նկարագրություն

Այս բառարանը նման է Անգլերեն-Հայերեն, Հայերեն-Անգլերեն առձեռն Բառարանին, այն բացառությամբ, որ հայերեն-անգլերեն մասում ավելացված է հայերեն բառերի լատինատառ արտասանությունը։ Բացի այդ, գրքի վերջում կա համառոտ քերականական հավելված և Հայոց պատմության դեպքերի համառոտ ցանկ։

Subscribe to