Անգլերեն-Հայերեն Արդի Բառարան
Երկրորդ լրացված հրատարակություն։ Սա գոյություն ունեցող ամենամեծ անգլերեն-հայերեն բառարանն է։ Նույնքան կարևոր է, որ այն ամենաժամանակակիցն է, և պարունակում է այն բառամթերքը, որը ակտիվորեն օգտագործվում է հասարակական, կառավարական, մշակութային, գիտական, տեխնիկական ոլորտներում, ինչպես նաև սփյուռքի կազմակերպություններում։ Արդի բառարանը պարունակում է ավելի քան 200 գիտակարգերի, մասնագիտությունների եզրույթներ, ինչպես նաև մեծաթիվ հապավումներ։
