Skip to main content

Ինչու՞ ընտրել մեզ

Անկյունաքար հրատարակչությունը ստեղծվել է 1998 թվականից։ Մենք ունենք լուրջ ձեռնահասություն այն ասպարեզներում, որոնցում աշխատում ենք։ Այդ ասպարեզներն են՝ Բառարանները, Հայագիտությունը և հատկապես Աստվածաբանությունը, որոնք հրատարակվում են նաև օտար լեզուներով։ Այդ որակներին մենք հասել ենք մեր առաջ դրած բարձր չափանիշների,  այդ ասպարեզներում առաջատար գիտնականների և ոչ պակաս չափով նաև ֆինանսավորող կազմակերպությունների հետ հաջող համագործակցության շնորհիվ։

Մենք անընդհատ, թեև դանդաղ, ընդարձակում ենք այդ ասպարեզների թիվը, բծախնդրորեն ձգտելով չիջեցնել մեր չափանիշներից որևէ մեկը։ Այդ ասպարեզներից մեկը հայ հասարակության մեջ քիչ ուսումնասիրված և քիչ արծարծված ժամանակակից ֆրանսալեզու դրաման է, որը իրականացրեցինք Երևանի լեզվաբանական համալսարանի և մեր հրատարակչության էնտուզիաստների շնորհիվ։ Այս հարցում ֆրանսիական գրականության հարցում բարձր գիտելիքները և ոգևորությունը միատեղ աշխատեցին և աջակցություն ստացան մեր փայլուն գործընկերների-ֆրանկոֆոնիայի աջակցման և ֆրանսալեզու գրականության տարածման հիմնադրամների կողմից։

Մեր չափանիշները վերաբերում են, նախ, գրքերի բովանդակությանը, էջադրմանը և ձևավորմանը, և ի վերջո, կազմին։ Այս բոլոր չափանիշները ուղղված են յուրաքանչյուր գրքի կամ մատենաշարի հատուկ ընթերցողների կարիքների համար։

Բովանդակություն

Գրեթե բոլոր գրքերը, որոնք մենք հրատարակում ենք, բովանդակության տեսակետից նշանակալի են, որնք նախկինում չեն հրատարակվել հայերենով կամ այլ լեզուներով։ Իսկ աստվածաբանական գրքերի հրատարակման դեպքում կան դեպքեր, երբ մենք առաջին անգամ հրատարակում ենք միջնադարյան ձեռագրերի համեմատական տեքստը։ Գրքերի հրատարակման մեր փորձն ու հմտությունները նպաստում են մեր բառարանների որակին և հակառակը։

Ձևավորում

Մենք գերադասում ենք ձևավորման դասական սկզբունքները, որոնք լավագույնս համապատասխանում են հեշտ և հաճելի ընթերցանության պահանջներին։ Մենք կարծում ենք, որ հրատարակիչը պետք է ամեն տեսակ ջանք գործադրի տառատեսակների ընտրության, տեսքտի շարվածքի, լուսանցքների որոշման և այլ հարցերում, որպեսզի ընթերցման գործընթացը դառնա առավելագույնս հարթ, մանավանդ որ ժամանակակից տպագիր հրատակարչությունը զգում է հսկայական մրցակցություն թվային հրատարակման տարբեր ձևերի կողմից։

Կազմարարություն

Մենք ընդհանրապես գերադասում ենք հրատարակել կոշտ կազմով գրքեր, թեև երբեմն հրատարակում ենք նաև փափուկ կազմով գրքեր։ Մենք կարծում ենք, որ եթե գիրքը նախատեսված է շատ յուրահատուկ նեղ ընթերցողական շրջանակի համար, այն պետք է լինի դիմացկուն և հարատև։

Անկյունաքար հրատարակչության գործունեության անկյունաքարը թարգմանության արժանի արժեքների թարգմանությունն է այլ լեզուների և դրանց ներկայացումը համապատասխան հասարակություններին։ Մենք ողջունում ենք այն հեղինակներին և թարգմանիչներին, որոնք մեզ կառաջարկեն նման գրքերի հրատարակումը։

Մենք ողջունում ենք նաև այն բոլոր ընթերցողներին և գրադարաններին, որոնք փնտրում ենք նման արժեքներ պարունակող գրքեր և հանձին Անկյունաքարի գրքերի, գտնում են իրենց ցանկացածը