Skip to main content
librarian

Գրադարանների համար

Մեր բոլոր գրքերի անվճար օրինակներ տրամադրվում են Հայաստանի Ազգային Գրադարանին։ Որոշ գրքերի անվճար

reader

Ընթերցողների համար

Այս կայքը մեր գործունեության և գրքերի մասին լավագույն ուղեցույցն է ընթերցողների համար։ Նրանց համա

Ծառայություններ

Մենք պարբերաբար մատուցում ենք ծառայություններ մեր հրատարակչական գործունեության մասին։ Դրանք ուղղվ

Հայերեն-Անգլերեն Բառարան

Նկարագրություն

Այս գրպանի բառարանը պարունակում է ընդհանուր հայերեն բառապաշարի ամենագործածական բառերը, որոնք հանդիպում են գրավոր և խոսակցական հայերենում։ Պարունակում է նաև աշխարհագրական բառեր, Աստվածաշնչի գրքերի վերնագրերը, բրիտանական և ամերիկյան չափերն ու կշիռները։

Հայերեն-Անգլերեն Զրուցարան

Նկարագրություն

Այս գրպանի զրուցարանը պարունակում է ամենագործածական բառեր և արտահայտություններ, բազմաթիվ թեմատիկ բաժիններ և նրանց բառարանները, օգտակար տեղեկություններ ԱՄՆ-ից, ՄԹ-ից և այլ անգլիախոս երկրներից, անգլերեն-հայերեն ընդհանուր ցուցանակների ցանկ, անգլերեն բառերի և արտահայտությունների հայատառ արտասանությունը, քերականական հավելված և այլն։

Անգլերեն-Հայերեն Համակարգչային Եզրերի Բառարան

Նկարագրություն

Այս բառարանում ամփոփված են համակարգիչներին և համացանցին վերաբերող ամենակարևոր բառերը։ Սկզբում տրված են յուրաքանչյուր եզրույթի հայերեն համարժեքները, ապա կարճ բացատրությունը կամ սահմանումը։ Գրքի վերջում կա համառոտ հայերեն-անգլերեն բառարան, ինչը օգտակար է տեքստում հայտնվող հայերեն բառերը նույնացնելու համար։

Հայերեն-Պարսկերեն Բառարան

Նկարագրություն

Սա Հայաստանում հրատարակված առաջին Հայերեն-պարսկերեն բառարանն է։ Հեղինակը, Տիգրան Դավթյանը, երկար տարիներ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների բաժնի ղեկավար։ Նա այս բառարանում ամփոփել է հայերենի և պարսկերենի իր երկարամյա գիտելիքները։

Հայերեն-Ռուսերեն Զրուցարան

Նկարագրություն

Այս գրպանի զրուցարանը պարունակում է առավել գործածական բառեր և արտահայտություններ, բազմաթիվ թեմատիկ բաժիններ՝ ընդգրկուն բառացանկով, օգտական տեղեկություն Ռուսաստանի մասին, տարածված ցուցանակների ռուս-հայերեն ցանկ, ռուսերեն բառերի և արտահայտությունների հայատառ արտասանություն, քերակական հավելված և այլն։

Լրատվական Ժուռնալիզմ

Նկարագրություն

Զիգֆրիդ Վայշենբերգի գրքում բարձրացվում են ժամանակակից ժուռնալիզմի հետ առնչվող բազմաթիվ հարցեր, առկա խնդիրներ, այն բուհական հաջողված դասագրքերից մեկն է։ Ներկա հրատարակությունն առաջին հայերեն թարգմանությունն է։ Այն կարող է օգտակար լինել այդ մասնագիտությունն ընտրած երիտասարդներին։

Ռուսերեն-Հայերեն Զրուցարան

Նկարագրություն

Այս զրուցարանը պարունակում է ամենատարածված բառերն ու արտահայտությունները, տարբեր թեմատիկ բաժիններ իրենց բառարաններով, օգտակար տեղեկություններ Հայաստանի մասին, տարածված հայտարակությունների հայերեն-ռուսերեն ցուցակ, հայերեն բառերի և արտահայտությունների ռուսատառ արտասանությունը, քերականական հավելված և այլն։ Այս զրուցարանը հատկապես նախատեսված է ռուսախոս տուրիստների և Ռուսաստանից և ռուսալեզու երկրներից Հայաստան ժամանած անձանց համար։

Subscribe to