| Մատենաշար | Ֆրանսալեզու Դրամա |
|---|---|
| ISBN | 978-9939-850-58-0 |
| Կրիչի տեսակը | Կոշտ կազմ |
| Հրատարակված է | 2022 |
| Էջերի քանակը | 207 |
| Չափերը | 13x20 սմ |
| Լեզուն | Հայերեն, Ֆրանսերեն |
Լայլա Նաբուլսին լիբանանյան արմատներով բելգիացի գրողը հեղինակ է տասնյակ ստեղծագործությունների։ Նրա հետաքրքրության առարկան են տարբեր թեմաներ, այդ թվում նաև արտագաղթը, իր հողից կտրված մարդկանց կայացումը նոր միջավայրում։ Հենց այս թեմաներն են շոշափվում այս ժողովածուում տեղ գտած պիեսներում։
«Դեպի Կանադա երկու ճամպրուկովը» մենաթատրոն է՝ Հունգարիայից ընտանիքով փախստական դարձար ծեր կնոջ մենախոսությամբ, ով ամուսնու և երկու երեխաների հետ հայտնվում է փախստականների Հարավսլավական ժամանակավոր կեցավայրում, որտեղից էլ որպես փախստական տեղափոխվում են Բելգիա։ Սա դրամատիկ մի գործ է, որը վերհուշ է կարոտի, կորուստների և սպասումների մեջ անցկացված կյանքի մասին։
«Մազապուրծի» մեջ հեղինակին հուզող նույն հարցերը շոշափվում են յուրատեսակ ձևով։ Երկու արտագաղթյալ պատանիների օգնության է հասնում հրաշքով կենդանացած ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերը։ Գուցեև ի հարգանս այս հայտնի անհատի, գործը գրված է Մոլիերի հանգավոր, աշխույժ ոճով։
Գիրքը հրատարակված է ֆրանսերեն և հայերեն հանդիպադիր էջերի ֆորմատով։
