Skip to main content

Հրեշտակներ Կան, որ Պարում են Լճի վրա, Լողացող Կղզիներ

Նկարագրություն

Պոլ Էմոնը ժամանակակից բելգիական գրականության նշանավոր դեմքերից է, որն արդեն իր կենդանության օրոք դասականի համբավ ունի։ Գեղարվեստական խոսքի և դրամատուրգիական գործի ստեղծման իսկական վարպետ է, որի ապացույցն են այս գրքում տեղ գտած նրա երկու պիեսները։

Խոստովանություններ

Նկարագրություն

Մեր հրատարակչությունն առաջին անգամ թարգմանել և հրատարակել է միջնադարի մեծ աստվածաբան և փիլիսոփա Ավրելիոս Օգոստինոսի ամենահայտնի գործը։ Ներկա հրատարակությունը երկրորդն է։ Խոստովանությունները նշաձող է միջնադարյան աստվածաբանական, փիլիսոփայական և ինքնակենսագրական ժանրերի համար։ Բացի այդ, սա իսկապես խորը խոստովանական գիրք է, որը կարդում են միլիոնավոր մարդիկ Արևմուտքում և ողջ աշխարհում։

Պիեսներ

Նկարագրություն

Այս գրքում հավաքված են շվեյցարացի հեղինակի երեք պիեսները. «Ադաջիո», «Հրեշուհին» և «Տխուր սերեր»։ Այս պիեսները, իրենց դինամիզմի, հումանիզմի և հումորի, ինչպես նաև անակնկալ լուծումների շնորհիվ կարդացվում են մեծ հետաքրքրությամբ։ Այս գիրքը ներկայացնում է հեղինակի գործերի առաջին հայերեն թարգմանությունները։

Ֆիզիկա և Փիլիսոփայություն

Նկարագրություն

Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ մրցանակակիրներից մեկի՝ ֆիզիկոս Վերներ Հայզենբերգի Ֆիզիկա և Փիլիսոփայություն աշխատությունն առաջին անգամ է լույս տեսնում հայերեն թարգմանությամբ։ Անտիկ փիլիսոփայական դպրոցներ, այդ հիմքի վրա կառուցված արդի գիտական միտք, փիլիսոփայության և բնագիտության խորքային հարաբերությունները՝ ահա այս աշխատության մեջ շոշփվող կետերից մի քանիսը։Այս հրատարակությունն առանձնանում է աշխատության թարգմանչի ծավալուն վերջաբանով, որն հիրավի մի առանձին գիտական հետազոտություն է։ 

Նամակներ Գերմանիայի Արքայադստերը 1

Նկարագրություն

Նշանավոր Շվեյցարացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և մեխանիկ Լեոնարդ Էյլերի (1717-1783) այս գիտահանրամատչելի գիրքն ունի մի շարք արժանիքներ, որոնք եզակի են դարձնում այն այս ժանրի պատմության մեջ։ Դրանք են՝ տեքստի խորությունը, հասկանալիությունը, գիտական արժեքը։ Գիրքը գրված է 3 հատորով։ Էյլերը շոշափել է իրեն ժամանակակից ֆիզիկայի գրեթե բոլոր ասպարեզները։ Առաջին հատորը վերաբերում է ձայնային տատանումներին և երաժշտությանը, մթնոլորտային երևույթներին, լուսային երևույներին ու օպտիկային, գրավիտացիային, մեխանիկական շարժմանը։

Նամակներ Գերմանիայի Արքայադստերը 2

Նկարագրություն

Այս գիտահանրամատչելի գիրքը Շվեյցարացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս և մեխանիկ Լեոնարդ Էյլերի (1707-1783) ունի մի շարք արժանիքներ, որոնք այն եզակի են դարձնում այս ժանրի պատմության մեջ։ Դրանք են շարադրանքի խորությունը, հասկանալիությունը և գիտական արժեքը։ Գիրքը գրված է 3 հատորով։ Էյլերը շոշափում է իրեն ժամանակակից ֆիզիկայի փաստորեն բոլոր ասպեկտները։ Այս հատորը նվիրված է հոգու և մարմնի փոխհարաբերությանը, նաև այլ աստվածաբանական հարցերի, կա ներածություն տրամաբանության տեսության, մարդկային գիտելիքի էության և էլեկ

Հետհիշողություն, Ֆիկցիա, Պատկերապատում

Նկարագրություն

Այս ուսումնասիրությունը հիմնված է հեղինակի՝ Փարիզի Սորբոնի համալսարանում 2022 թ. պաշպանած թեզի վրա։ Գիրքը նոր խոսք է ցեղասպանության ուսումնասիրության մեջ, և ներկայացնում է ֆրանսիական գրականության մեջ ցեղասպանության արտացոլումը՝ ֆիկցիոն տեքստերի և պատկերապատումների միջոցով։ Ներկայացված է լուրջ վերլուծություն, ֆրանսիական գրականության մեջ ցեղասպանության ընկալման բազմաթիվ կարևոր շերտեր։

Ցուցակ Վիեննայի Մխիթարեան Մատենադարանի Հայերէն Ձեռագրերի Պատառիկների

Նկարագրություն

Գրքում ներառված միավորների մեծ մասն ավելի վաղ գրված ձեռագրերի պահպանակներ են, իսկ մնացածն առանձին պատառիկներ են։ Տրված են մանրամասն նկարագրությունը, նկարը և յուրաքանչյուր պատառիկի տեքստի տառադարձումը։ Փորձ է արված տալու ստեղծման մոտավոր ժամանակը։ Տեքստերը, քիչ բացառությամբ, նույնականացված են։ Պահպանակների դեպքում ներկայացված են համապատասխան ձեռագրերի ժամանակները։

Անդրադարձներ Հայաստանի և Քրիստոնյա Արևելքի Մասին. Ուսումնասիրություններ ի Պատիվ Վրեժ Ներսիսյանի

Նկարագրություն

Այս ժողովածուն ներառում է եվրոպական և հայ գիտնականների թվով 20 հոդվածներ, որոնք գրվել են ի պատիվ վաստակաշատ աստվածաբան, մատենագետ Վրեժ Ներսիսյանի 70-ամյակին։ Հոդվածները շոշափում են հայագիտության տարբեր ասպեկտներ, անդրադառնում են տարբեր դարաշրջանների։

Subscribe to