Skip to main content

Մեր Պատմությունը

Անկյունաքար հրատարակչությունը հիմնադրվել է 1998 թ.։ Առաջին հրատարակությունները առևտրական հաջող և բազմիցս վերահրատարակված Անգլերեն-հայերեն, Հայերեն-անգլերեն գրպանի բառարանն է (1998) տեսականորեն կարևոր Գրիգոր Տաթևացու Սողոմոնի Առակների մեկնությունն է 14-րդ դարի հայ աստվածաբան. Այս երկու ուղղությունները՝ երկլեզու բառարանները և աստվածաբանական գործերը, շարունակվում են միչև այսօր։ Հաջորդ տարիներին մենք հարստացրեցինք մեր տեսական ուղղություն փիլիսոփայական թարգմանություններով, ինչպիսիք են Բերկլիի Տրակտատը և Օգոստինոսի Օգոստինոսի Խոստովանությունները.

2010 թվականին մենք հրատարակեցինք մեր գլխավոր Անգլերեն-հայերեն Արդի Բառարանը, որը վերահրատարակվեց 2014 թ.-ին։ Այս բառարանը կառուցված է նոր սկզբունքի վրա՝ թարգմանվող հայերն բառերի առավելագույն հայեցիությունը, որով և ներմուծվեցին բազմաթիվ նոր եզրույթներ, մասնավորապես համակարգչային ասպարեզին վերաբերող, որոնցից շատերը արդեն ակտիվ գործածության մեջ են։ Այս կարևոր բառարանը առկա է տպագիր, առցանց, Android և Windows ծրագրային միջավայրերի համար։

Բացի այս երկու լուրջ ուղղություններից, մեր հրատարակչությունը սկսեց Հայագիտական ուսումնասիրությունների հրատարակումը այս ասպարեզի արժեքավո գրքերի հրատարակումը։ Քանի որ Աստվածաբանություն ասպարեզի գրքերի մեծ մասը Հայ աստվածաբանների գործեր են և հրատարակվել են առաջին անգամ, ապա այդ գրքերը նաև ներդրում են հայագիտության մեջ։

Մեկ ուրիշ ասպարեզ, որը վերջին տարիներին զարգացնում է մեր հրատարակչությունը, Գիտահանրամատչելի գրականությունն է։ Այս ասպարեզում մենք հրատարակում ենք գիտության դասականների գործերի հայերեն թարգմանությունները, որոնք, կրկին, այս գործերի առաջին հայերեն թարգմանություններն են։

Ֆրանսալեզու Դրաման մեր արագորեն զարգացող ուղղություններից է։ Այն հետապնդում է երկակի նպատակ. հայ ընթերցողին ծանոթացնել ժամանակակից ֆրանսալեզու դրամայի հետ և նպաստել ֆրանսերենի զարգացման Հայաստանում։ Այդ նպատակով այս գրքերի մեծ մասը հրատարակում ենք երկու լեզվով՝ ֆրանսերեն և հայերեն, հանդիպակաց էջերի վրա։

Մեր գրքերի մի մասը հավաքված են Հասարակագիտական և Գեղարվեստական մատենաշարերում։