Քննարկում Ազգային Գրադարանում
2023 թվականի ապրիլի վերջին շաբաթը նշանակալի էր «Անկյունաքար» հրահարակչության համար։ Լույս ընծայվեց Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում. ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» մեծադիր հատորը (թարգամանությունը ֆրանսերենից՝ Գրիգոր Ջանիկյանի, խմբագիր՝ Թեոֆանա Վարդանյան)։ Գիրքը ներկայացնում է երիտասարդ գիտնականի անցյալ տարի Փարիզի Սորբոնի համալսարանում հաջողությամբ պաշտպանած գիտական թեզի հայերեն թարգմանությունը (գիտական ղեկավարներ՝ Բերնար Ֆրանկո և Անի Ջանիկյան)։ Այն նոր խոսք և կարևոր ներդրում է գրականագիտական ու ցեղասպանագիտական ուսումնասիրությունների ասպերեզում։
Այժմ երբ թեզը պաշտպանված է, գիրքը հրատարակված, հայ ընթերցողի համար սկսվում է «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում» գրքի ճանաչման ու բացահայտման փուլը։ Եվ այդ ճանապարհի առաջին հանգրվաններից մեկը կարելի է համարել մայիսի 30-ին Հայաստանի ազգային գրադարանի և Լեզվաբանական համալսարանի համագործակցությամբ կազմակերպված «Հիշողության վերաիմաստավորում, պատում, մտապատկեր, վկայություն» խորագիրը կրող յուրատեսակր շնորհանդես-քննարկումը, որի մոդարատրը/խոսակցավարն էր Լուսինե Աբգարյանը։ Նա հանգամանորեն խոսեց իր հեղինակած գրքում արծածված՝ հիշողության վերաիմաստավորման, վկայությունների, հետանդրադարձերի, հետհիշողության և այլ հարցերի մասին։ Ապա, զուգահեռներ անցկացնելով Ցեղասպանության և 44-օրյա պատերազմի ականատեսների վկայությունների միջև, Լուսինե Աբգարյանը ներկայացրեց ևս երկու նոր լույս տեսած գիրք՝ «Հիշողություններ պատերազմից» ինքնակենսագրական պատումը և «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» պատերազմական օրագիրը, և զրույցի հրավիրեց դրանց հեղինակներ Տիգրան Գասպարյանին և Լիկա Զաքարյանին:
Մարդաշատ և հուզումներով առատ այս շնորհանդես-քննարկումն անցավ մտքերի, մոտեցումների ու գնահատականների փոխանակման բաց ու անկեղծ մթնոլորտում։
- Մուտք գործել կամ գրանցվել մեկնաբանելու համար