| Գրաբարից անգլերեն թարգմանեց | Խաչիկ Գրիգորյանը |
|---|---|
| Մատենաշար | Աստվածաբանություն |
| ISBN | 978-9939-850-66-5 |
| Կրիչի տեսակը | Կոշտ կազմ |
| Հրատարակվել է | 2024 |
| Էջերի քանակը | 207 |
| Չափերը | 13x20 սմ |
| Լեզուն | Անգլերեն |
Անանիա Սանահնեցու (11-րդ դար), նշանավոր հայ աստվածաբաններից մեկի այս գործը նրա հիմնական դավանական գիրքն է։ Շարունակելով իր նախորդների դավանական գիծը, նա բացահայտում է ավելի խորը մոտեցում նոր թեմաների շուրջ. Քրիստոսի երկու բնություններն ընդունելուց ծագող խնդիրները, կամ խաչի վրա միայն մարդու մահն ընդունելուց առաջացող խնդիրները և նման այլ հարցեր։ Նրա հիմնական միտքն այն է որ խորությամբ ցույց տա, որ Քրիստոս Աստված է, մարդացած Աստված, և նաև կատարյալ մարդ։
Քրիստոսի մահվան միջոցով փրկության հարցը Անանիան քննարկում է մինչ այդ քիչ հանդիպող խորաթափանցությամբ, որն ավելին է քան մարդու մեղքերի դիմաց պարզ վճարումը։ Նա լրջորեն կենտրոնանում է այն ավետարանական խոսքի իմաստի վրա, որ հավատացյալները մասնակից են Քրիստոսի մահվանը խաչի վրա և այդտեղից բխեցնում զարմանալի հետևություններ։ Անանիան վերլուծում է նաև այլ օրինակների բացատրության վրա։
Այս գիրքը պարունակում է նաև ավելի փոքր հատվածներ, որոնք լրացնում են այս եզակի գործը.
Հաղորդությունը անխտիր բաժանելու մասին
Ավագ Հինգշաբթիի մասին
Նրանց, ովքեր ասում են, թե Տիրոջ մարմինը ապականացու է
Վկայություններ
Ներքինի դարձողների մասին
Պատկերապաշտների մասին
Քաղկեդոնի ժողովի մասին
Վրացիների բաժանման մասին
Աղվանքի պատմությունից
Վրացիների բաժանման պատճառի մասին
Չորս աթոռների մասին
Մյուռոնի մասին
Բաղարջ հացի մասին
Քրիստոսի Ծննդյան մասին
Երեքսրբյանի մասին, որ հայերն ասում են ի դեմս Որդու
