| Թարգմանությունը գրաբարից արևմտահայերենի | Նարեկ արքեպիսկոպոս Ալեէմեզյանի |
|---|---|
| Թարգմանությունը գրաբարից անգլերենի | Խաչիկ Գրիգորյանի |
| Մատենաշար | Աստվածաբանություն |
| ISBN | 978-9939-850-62-7 |
| Կրիչի տեսակը | Կոշտ կազմ |
| Հրատարակվել է | 2023 |
| Էջերի քանակը | 312 |
| Չափը | 13x20 սմ |
| Լեզուն | Old Armenian, Western Armenian, English |
Այս գրվածքը, որը վերագրվում է Գրիգոր Նարեկացուն (951-1003), ունի իր յուրահատուկ տեղը հայ խրատաբանական գրականության մեջ։ Առաջին, այն պարզաբանում է ուղղափառ հավատքը և հավատացյալին հրավիրում է այն դավանելու։ Երկրորդ, մանրամասնում է Ընդհանրական եկեղեցու Վարդապետության կենսական կողմերը՝ սուրբ մկրտությունը, սուրբ հաղորդությունը, ապաշխարությունը, մեռելների հարությունը, վերջին դատաստանը, երկնքի արքայությունը և հավիտենական կյանքը։ Երրորդ, ընդգծում է ուղղափառ հավատքի և առաքինի կյանքի փոխկապակցվածությունը։ Չորրորդ, վերահաստատում է, որ մարդը բարոյական արարած է։ Հինգերորդ, ուրվագծում է հինգ զգայարանների ըստ պատշաճի բացումով և փակումով պայմանավորված կյանք ապրելու հրամայականը։
Գրքում ներառված է Նարեկացու տեքստի գրաբար բնագիրը, արևմտահայերեն թարգմանությունը, անգլերեն թարգմանությունը, ինչպես նաև Նարեկ արքեպիսկոպոս Ալեէմեզյանի վերլուծականը։
