Skip to main content

Զարուհի Գրիգորյան

Նոր Անգլերեն-Հայերեն Բառարան

Նկարագրություն

Այս բառարանը մի փոքր նվազ ծավալուն է, քան Անկյունաքարի գլխավոր՝ Անգլերեն-Հայերեն Արդի բառարանը, այնուամենայնիվ, բացի այդ բառարանից, այն ավելի մեծ է քան ցանկացած անգլերեն-արևելահայերեն բառարան։ Այն տրամադրում է առավելագույն հարմարություն գործածողի համար։ Բառարանը պարունակում է.

Հայերեն-ֆրանսերեն զրուցարան

Նկարագրություն

Այս գրպանի զրուցարանը պարունակում է Ֆրանսիայում, Բելգիայում և ֆրանսախոս այլ երկրներում տարածված բառեր, արտահայտություններ, նաև օգտակար տեղեկություն դրանց մասին։ Պարունակում է տարածված ցուցանակների ֆրանսերեն-հայերեն ցուցակ, ֆրանսերեն բառերի և արտահայտությունների հայատառ արտասանություն, քերականական հավելված և այլն։

Ռուսերեն-Հայերեն զրուցարան

Նկարագրություն

Այս զրուցարանը պարունակում է ամենատարածված բառերն ու արտահայտությունները, տարբեր թեմատիկ բաժիններ իրենց բառարաններով, օգտակար տեղեկություններ Հայաստանի մասին, տարածված հայտարակությունների հայերեն-ռուսերեն ցուցակ, հայերեն բառերի և արտահայտությունների ռուսատառ արտասանությունը, քերականական հավելված և այլն։ Այս զրուցարանը հատկապես նախատեսված է ռուսախոս տուրիստների և Ռուսաստանից և ռուսալեզու երկրներից Հայաստան ժամանած անձանց համար։

Հայերեն-Ռուսերեն զրուցարան

Նկարագրություն

Այս գրպանի զրուցարանը պարունակում է առավել գործածական բառեր և արտահայտություններ, բազմաթիվ թեմատիկ բաժիններ՝ ընդգրկուն բառացանկով, օգտական տեղեկություն Ռուսաստանի մասին, տարածված ցուցանակների ռուս-հայերեն ցանկ, ռուսերեն բառերի և արտահայտությունների հայատառ արտասանություն, քերակական հավելված և այլն։

Հայերեն-Անգլերեն զրուցարան

Նկարագրություն

Այս գրպանի զրուցարանը պարունակում է ամենագործածական բառեր և արտահայտություններ, բազմաթիվ թեմատիկ բաժիններ և նրանց բառարանները, օգտակար տեղեկություններ ԱՄՆ-ից, ՄԹ-ից և այլ անգլիախոս երկրներից, անգլերեն-հայերեն ընդհանուր ցուցանակների ցանկ, անգլերեն բառերի և արտահայտությունների հայատառ արտասանությունը, քերականական հավելված և այլն։

Անգլերեն-Հայերեն Արդի Բառարան

Նկարագրություն

Երկրորդ հրատարակություն։ Սա գոյություն ունեցող ամենամեծ անգլերեն-հայերեն բառարանն է։ Նույնքան կարևոր է, որ այն ամենաժամանակակիցն է, և պարունակում է այն բառամթերքը, որը ակտիվորեն օգտագործվում է կառավարական, հասարակական, մշակութային, գիտական, տեխնիկական ոլորտներում, ինչպես նաև սփյուռքի կազմակերպություններում։ Պարունակում է ավելի քան 200 գիտակարգերի, մասնագիտական եզրույթներ, ինչպես նաև հապավումներ։ Երկրորդ հրատարակությունն առաջինի խմբագրված և լրացված տարբերակն է։