Skip to main content

Խաչիկ Գրիգորյան

Նոր Անգլերեն-Հայերեն Բառարան

Նկարագրություն

Այս բառարանը մի փոքր նվազ ծավալուն է, քան Անկյունաքարի գլխավոր՝ Անգլերեն-Հայերեն Արդի բառարանը, այնուամենայնիվ, բացի այդ բառարանից, այն ավելի մեծ է քան ցանկացած անգլերեն-արևելահայերեն բառարան։ Այն տրամադրում է առավելագույն հարմարություն գործածողի համար։ Բառարանը պարունակում է.

Անգլերեն-Հայերեն, Հայերեն-Անգլերեն բառարան

Նկարագրություն

Այս բառարանը Հայաստանում առկա ամենատարածված գրպանի բառարանն է, այն պարունակում է ամենաշատ գործածական բառերը թե՛ անգլերենում, թե՛ հայերենում։ Տարիների ընթացքում մի քանի անգամ խմբագրված լինելով՝ այն դարձել է ավելի կատարյալ և լավ ծառայում է սկսնակների, հաղորդակցվել ցանկացողների,  նաև միջին մակարդակի սովորողների համար։

Անգլերեն-Հայերեն, Հայերեն-Անգլերեն բառարան (հատուկ թողարկում)

Նկարագրություն

Այս բառարանը նման է Անգլերեն-Հայերեն, Հայերեն-Անգլերեն առձեռն Բառարանին, այն բացառությամբ, որ հայերեն-անգլերեն մասում ավելացված է հայերեն բառերի լատինատառ արտասանությունը։ Բացի այդ, գրքի վերջում կա համառոտ քերականական հավելված և Հայոց պատմության դեպքերի համառոտ ցանկ։

Անգլերեն-Հայերեն համակարգչային եզրերի բառարան

Նկարագրություն

Այս բառարանում ամփոփված են համակարգիչներին և համացանցին վերաբերող ամենակարևոր բառերը։ Սկզբում տրված են յուրաքանչյուր եզրույթի հայերեն համարժեքները, ապա կարճ բացատրությունը կամ սահմանումը։ Գրքի վերջում կա համառոտ հայերեն-անգլերեն բառարան, ինչը օգտակար է տեքստում հայտնվող հայերեն բառերը նույնացնելու համար։

Հայերեն-Անգլերեն բառարան

Նկարագրություն

Այս գրպանի բառարանը պարունակում է ընդհանուր հայերեն բառապաշարի ամենագործածական բառերը, որոնք հանդիպում են գրավոր և խոսակցական հայերենում։ Պարունակում է նաև աշխարհագրական բառեր, Աստվածաշնչի գրքերի վերնագրերը, բրիտանական և ամերիկյան չափերն ու կշիռները։

Անգլերեն-Հայերեն բառարան

Նկարագրություն

Այս գրպանի բառարանը պարունակում է անգլերենի ամենագործածական բառերի թարգմանությունը, որոնք օգտագործվում են խոսակցական և գրավոր անգլերենում։ Պարունակում է նաև աշխարհագրական բառեր, Աստվածաշնչի գրքերի ցուցակը, բրիտանական և ամերիկյան չափերն ու կշիռները, անգլերենի ամենագործածական 1000 բառերի ցանկը։

Անգլերեն-Հայերեն Արդի Բառարան

Նկարագրություն

Երկրորդ հրատարակություն։ Սա գոյություն ունեցող ամենամեծ անգլերեն-հայերեն բառարանն է։ Նույնքան կարևոր է, որ այն ամենաժամանակակիցն է, և պարունակում է այն բառամթերքը, որը ակտիվորեն օգտագործվում է կառավարական, հասարակական, մշակութային, գիտական, տեխնիկական ոլորտներում, ինչպես նաև սփյուռքի կազմակերպություններում։ Պարունակում է ավելի քան 200 գիտակարգերի, մասնագիտական եզրույթներ, ինչպես նաև հապավումներ։ Երկրորդ հրատարակությունն առաջինի խմբագրված և լրացված տարբերակն է։