Տեղեկություն
| Թարգմանությունը անգլերենից և գերմաներենից | Աշոտ Գրիգորյանի |
|---|---|
| Թարգմանությունը դանիերենից | Թորգոմ Եզեկյանի և Արմինե Ավանեսյանի |
| Մատենաշար | Գիտահանրամատչելի |
| ISBN | 978-9939-850-63-4 |
| Կրիչի տեսակը | Կոշտ կազմ |
| Հրատարակվել է | 2023 |
| Էջերի քանակը | 216 |
| Չափը | 12.5x20 սմ |
| Լեզուն | Հայերեն |
Նկարագրություն
Այս հրատարակությունը պարունակում է Նիլս Բորի հինգ հոդվածները, որոնք գրված են եղել երեք լեզուներով՝ անգլերենով, գերմաներենով և դանիերենով։ Նիլս Բորը հսկայական դեր է ունեցել քվանտային մեխանիկայի պատմության մեջ։ Նրա ներդրումը գիտության մեջ եղել հավասարապես փիլիսոփայական և ֆիզիկական, քանի որ այն խնդիրները, որնք առաջադրում էին 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում կատարված փորձերը, չէին կարող լուծվել առանց նախորդ ֆիզիկայի ամենահաստատուն հիմքերի վերանայման։ Այստեղ ներկայացված Բորի հինգ հոդվածները արտացոլում են փիլիսոփայական և ֆիզիկական մտածելակերպի փոփոխման բարդ և դժվարին գործընթացը, որի արդյունքում ստեղծվեց քվանտային մեխանիկան, ֆիզիկայի նոր և դեռևս ակտիվորեն զարգացող ճյուղը։
Անկյունաքար Հրատարակչություն