Skip to main content

Ատոմային տեսությունը և բնության նկարագրությունը

Niels-Bohr
Տեղեկություն
Թարգմանությունը անգլերենից և գերմաներենիցԱշոտ Գրիգորյանի
Թարգմանությունը դանիերենիցԹորգոմ Եզեկյանի և Արմինե Ավանեսյանի
ՄատենաշարԳիտահանրամատչելի
ISBN978-9939-850-63-4
Կրիչի տեսակըԿոշտ կազմ
Հրատարակվել է2023
Էջերի քանակը216
Չափը12.5x20 սմ
ԼեզունՀայերեն
Նկարագրություն

Այս հրատարակությունը պարունակում է Նիլս Բորի հինգ հոդվածները, որոնք գրված են եղել երեք լեզուներով՝ անգլերենով, գերմաներենով և դանիերենով։ Նիլս Բորը հսկայական դեր է ունեցել քվանտային մեխանիկայի պատմության մեջ։ Նրա ներդրումը գիտության մեջ եղել հավասարապես փիլիսոփայական և ֆիզիկական, քանի որ այն խնդիրները, որնք առաջադրում էին 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում կատարված փորձերը, չէին կարող լուծվել առանց նախորդ ֆիզիկայի ամենահաստատուն հիմքերի վերանայման։ Այստեղ ներկայացված Բորի հինգ հոդվածները արտացոլում են փիլիսոփայական և ֆիզիկական մտածելակերպի փոփոխման բարդ և դժվարին գործընթացը, որի արդյունքում ստեղծվեց քվանտային մեխանիկան, ֆիզիկայի նոր և դեռևս ակտիվորեն զարգացող ճյուղը։