| Թարգմանությունը ֆրանսերենից | Գրիգոր Ջանիկյանի, Զարուհի Գրիգորյանի |
|---|---|
| Մատենաշար | Դրամա |
| ISBN | 978-9939-850-56-6 |
| Կրիչի տեսակը | Կոշտ կազմ |
| Հրատարակվել է | 2022 |
| Էջերի քանակը | 391 |
| Չափերը | 13x20 սմ |
| Լեզուն | Ֆրանսերեն, Հայերեն |
Պոլ Էմոնը ժամանակակից բելգիական գրականության նշանավոր դեմքերից է, որն արդեն իր կենդանության օրոք դասականի համբավ ունի։ Գեղարվեստական խոսքի և դրամատուրգիական գործի ստեղծման իսկական վարպետ է, որի ապացույցն են այս գրքում տեղ գտած նրա երկու պիեսները։
«Հրեշտակներ կան, որ պարում են լճի վրա» պիեսը դրամատուրգիական մեծ կտավի գործ է, որի մեջ զուգահեռ անցնում են մի քանի շերտեր, իրար են միահյուսվում իրականն ու փոխաբերականը, մարդկային ճակատագրերն ու նրանց կատարած գործերը, սերունդների յուրատեսակ առերեսումը։ Այս գործին հատկապես բնորոշ է նրա գեղարվեստականությունը։
«Լողացող կղզիները» բոլորովին այլ նկարագիր ունի, թեև իր գեղարվեստական որակներով չի զիջում նախորդին։ Երեք իրարից տարբեր կերպարների օգնությամբ հեղինակը կարողանում է ստեղծել դինամիկ և անակնկալ լուծումներով մի պիես, որն ընթերցվում է մի շնչով։ Մասնավորապես, այն ունի հրաշալի երկխոսություններ և սուր գրոտեսկային պատկերներ։
Գիրքը հրատարակված է ֆրանսերեն և հայերեն հանդիպադիր էջերի ֆորմատով։
Անկյունաքար Հրատարակչություն