Skip to main content

Էյնշտեյն և Հայզենբերգ

Kleinknecht
Տեղեկություն
Թարգմանությունը գերմաներենիցԽաչիկ Գրիգորյանի
ՄատենաշարԳիտահանրամատչելի
ISBN978-9939-850-55-9
Կրիչի տեսակըԿոշտ կազմ
Հրատարակվել է2022
Էջերի քանակը284
Նկարազարդումներ41 սև-սպիտակ նկ.
Չափերը13x20 սմ
ԼեզունՀայերեն
Նկարագրություն

Կոնրադ Քլայնքնեխտը Մյունխենի և Հայդելբերգի համալսարաններում ֆիզիկայի պրոֆեսոր է և ստացել է մրցանակներ մասնիկների ֆիզիկայում կատարած իր հետազոտությունների համար։ Այս գրքում պրոֆեսոր Քլայնքնեխտը վերլուծում է երկու գերմանացի մեծ ֆիզիկոսների կյանքը և աշխատանքը, ովքեր ձևավորեցին ժամանակակից ֆիզիկայի պատկերը։ Երկու գիտնականների մասնագիտական և անձնական կյանքը նկարագրված է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ ծավալված քաղաքական իրադարձությունների, ատոմային ռումբի ստեղծման ետնախորքի վրա, որում երկու գիտնականները ունեցել են անմիջական մասնակցություն։ Բազմաթիվ պատմական տվյալներ, ժամանակի հայտնի անձերի մասին հետաքրքիր մանրամասներ պարունախող այս կենսագրական երկը կարող է հետաքրքրել ընթերցողների լայն շրջանակի։