Skip to main content

Եբրայեցիների Թղթի Մեկնութիւնը

Cyril-Hebrews-Armenian
Տեղեկություն
ՄատենաշարԱստվածաբանություն
ISBN978-9939-850-44-3
Կրիչի տեսակըԿոշտ կազմ
Հրատարակվել է2020
Էջերի քանակը221
Չափերը13x20 սմ
ԼեզունԳրաբար
Նկարագրություն

Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին (†444) Ընդհանրական Եկեղեցու հռչակավոր հայրերից է։ Նրա աշխատությունները հսկայական ազդեցություն են ունեցել բոլոր ավանդական եկեղեցիների վրա։ Կյուրեղի գրած գրեթե բոլոր գործերը հայտնի էին ուսումնասիրողների համար։ Բացառություններից էր Եբրայեցիների Թղթի Մեկնությունը, որը հայտնի էր միայն ոչ մեծ հատվածներով, իսկ ամբողջական աշխատությունը համարվում էր կորած։ Այնուամենայնիվ, վերջերս Թղթի առաջին երեք գլուխների թարգմանությունը գտնվեց գրաբարով՝ Մատենադարանում։ Համեմատական տվյալները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ դա այն ամենն է, ինչ գրել է Կյուրեղը։ Այս հրատարակության մեջ բնագիր գրաբար տեքստն է, որը առաջին անգամ է հրատարակվում։