Skip to main content
Pope-Frnacis-medal

Ֆրանցիսկոս Պապը Մեդալ է Շնորհել Անկյունաքար Հրատարակչությանը

Վերջերս հայտնի գիտնական Հակոբ Քեոսեյանը Երևանի Մատենադարանում հայտնաբերեց Կյուրեղ Ալեքսանդրացու Եբրայեցիների Թղթի Մեկնությունը։ Այս գիրքը բացակայում էր Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս (412-444) Կյուրեղի հսկայական աստվածաբանական ժառանգությունից։ Կյուրեղը նախագահում էր Երրորդ Տիեզերաժողովում, Եփեսոսում 431 թ., որտեղ իր գաղփարները ընդունվեցին որպես Քրիստոսաբանական նորմ։

Կյուրեղի թողած աստվածաբանական հսկայական ժամանգությունը կազմում էր 10 ծավալուն հատոր Մինի դասական Patrium Graecum ժողովածուում։ Շատ քիչ գործեր, գուցե միակը, որը չէր հասել մեր օրերը, համարվում է Եբրայեցիների Թղթի Մեկնությունը։ Այդ գործից հասել էին հատվածներ՝ ընդհանուր ծավալով մոտ 6 էջ, և այս գործը ամբողջությամբ համարվում էր կորած։

Մենք գիտակցեցինք Հակոբ Քեոսեյանի գյուտի կարևորությունը և անմիջապես ձեռնամուխ եղանք խմբագրելու և սրբագրելու նրա կազմած համեմատական բնագիրը։ Մենք հրատարակեցինք սկզբում Գրաբար տեքստը 2020 թ.։

Հաջորդ տարի՝ 2021-ին, մենք զուգահեռ Գրաբար և Անգլերեն տեքստերը միասին։ Այս գիրքը ոգևորությամբ ընդունվեց աստվածաբանությամբ հետաքրքրվող միջազգային հանրության կողմից (տե՛ս Ռոջեր Փիրսի գրառումը)։

Մենք անվճար օրինակներ նվիրեցինք ավելի քան 100 միջազգային գրադարանների։ Օրինակներ ուղարկեցինք նաև երկու Հայոց կաթողիկոսներին, երկու պատրիարքներին և Հռոմի պապին։ Բոլորից ստացանք շնորհավորական և շնորհակալական նամակներ։ Իսկ Ֆրանցիսկոս պապը բացի այդ, մեր հրատարակչությանը շնորհեց մեդալ, որով իր երախտիքն էր հայտնում ոչ միայն այս կարևոր գրքի, այլև Խոսրովիկ Թարգմանչի Դավանական Երկերի անգլերեն և Օգոստինոսի Խոստովանությունների առաջին հայերեն թարգմանություն հրատարակման համար։ Այս մեդալի հետ կապված պատմությունը լուսաբանվել է հայկական մամուլում https://armenpress.am/arm/news/1095522.html?fbclid=IwAR2dOAOBe7tgglSkyJ…։