E-mail: info@ankyunacar.com

ԱնկյունաքարՏպագիր և էլեկտրոնային հրատարակություններ

Թարգմանչական ծառայություններ

Մի շարք լեզվական զույգեր և մասնագիտություններ

Մեր թարգմանչական ծառայությունները ըստ լեզուների զույգերի.
Անգլերեն-հայերեն, և հայերեն-անգլերեն ▲ համակարգիչներ, տեխնիկա և տեխնիկական գիտություններ, ֆիզիկա, աստվածաբանություն, կենսաբանություն, տնտեսագիտություն, քաղաքականություն
Ռուսերեն-հայերեն, և հայերեն-ռուսերեն ▲ համակարգիչներ, տեխնիկա և տեխնիկական գիտություններ, ֆիզիկա, աստվածաբանություն, կենսաբանություն, տնտեսագիտություն, քաղաքականություն
Գրաբար-ժամանակակից հայերեն, գրաբար-ռուսերեն, գրաբար-անգլերեն ▲ աստվածաբանություն, պատմություն
Պարսկերեն-հայերեն, հայերեն-պարսկերեն ▲ քաղաքականություն, տնտեսական հարաբերություններ, ընդհանուր լրատվություն

Տրոհներ: թարգմանություն, ծառայություններ, հայերեն

Ավելին

Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն թարգմանություններ

Մեր մասնագետների փորձառությունը տարածվում է համակարգչային սարքակազմի և ծրագրակազմի, հեռահաղորդակցության վերաբերյալ տեքտերին, քանի որ մեր մասնագետները կազմել են առաջին և ամենալիակատար անգլերեն-հայերեն համակարգչային բառարանը, մշակել բազմաթիվ տերմիններ, որոնք արդեն ակտիվորեն օգտագործվում են մասնագետների և լայն շրջանակի կողմից։ Մեր մասնագետները մասնակցել են նաև Microsoft ընկերության գործավարական համակարգերի և ծրագրերի հայացման գործընթացին։
Նույնպիսի հմտությամբ մեր մասնագետները տիրապետում են տեխնիկական, ֆիզիկայի, կենսաբանության և հարակից մասնագիտությամբ տեքստերի թարգմանությանը լեզուների այս զույգերով։

Ավելին

Ռուսերեն-հայերեն, հայերեն-ռուսերեն թարգմանություններ

Եթե ձեզ հարկավոր է բարձորակ և ճշգրիտ թարգմանություն ռուսերենից-հայերեն և հայերենից-ռուսերեն տեքստերի, ապա կարող եք դիմել մեր ընկերությանը։ Մեր մասնագետները կարող են տրամադրել համակարգչային սարքակազմի և ծրագրակազմի, հեռահաղորդակցության, տեխնիկայի տարբեր ասպարեզների, ֆիզիկայի, կենսաբանության և հարակից մասնագիտությամբ տեքստերի թարգմանություն՝ պայմանավորված ժամկետներում։

Ավելին

Գրաբար-արևելահայերեն, գրաբար-ռուսերեն, գրաբար-անգլերեն թարգմանություններ

Աստվածաբանության, միջնադարյան հայ փիլիսոփայության ասպարեզում գրաբարից թարգմանությունները մեր յուրահատուկ առավելություններից մեկն է, որը կիրառվել է արևելահայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով մեր հրատարակություններում և բազմաթիվ այլ մասնավոր պատվերներով կատարված աշխատանքներում

Ավելին