
Տեքստի ճշգրտությունը, գրագիտությունը և անսխալությունը չափազանց կարևոր է գրքի համար։ Տառասխալները, ոչ-հայեցի արտահայտությունները երբեմն ներելի են լրագրերի համար, բայց գրքի համար, որը պետք է կարդացվի ավելի քան մեկ անգամ, տեքստի անթերի ճշգրտությունը խիստ կարևոր է։
Նույնքան կարևոր է ճիշտ տառատեսակի, ճիշտ տառաչափի և այլ հատկանիշների ընտրությունը։ Երկար ժամանակ հրատարակչության ասպարեզում աշխատելով, մենք պատկերացնում ենք այդ բոլոր գործընթացների կարևորությունը, դրանք ապահովելու եղանակները։
Ավելին

Ժամանակակից հրատարակության մեջ տեքստը վերածվում է XML ձևաչափի՝ հետագայում նրանից տպագիր, էլեկտրոնային և առցանց տարբերակներ ստանալու համար։ Այն կարևոր է տեքստի տեղեկությունը բազմաթիվ անգամներ տարբեր տեղերում օգտագործելու համար։ Մենք տրամադրում ենք XML ծառայությունների լրիվ ծավալը՝ տպագիր, էլեկտրոնային և առցանց օգտագործման համար։
Ավելին

Գեղեցիկ, գրավիչ կազմը հաճախ ավելի մեծ կարևորություն ունի գրքի հաջողության համար, քան երբեմն կարող է թվալ առաջին հայացքից։ Մենք աշխատում ենք, որ մեր հաճախորդները բավարարված լինեն իրենց գրքի արտաքին տեսքով։
Ավելին

Տպագրության բարձր որակը ապահովվում է որակի ստուգման գործընթացներով, որոնք ընկած են մեր գրքերի արտադրության հիմքում։
Ավելին

Էլեկտրոնային գիրքը գնալով ավելի ու ավելի տարածում է գտնում՝ տպագիր գրքի հետ միասին։ Երբեմն այն կարող է նաև նպաստել տպագիր գրքի մասսայականության մեծացմանը։ Էլեկտրոնային գրքերը, որոնք վաճառվում են մասնագիտացված առցանց գրախանութներում, պետք է բավարարեն որոշակի պայմանների։ Մենք կարող ենք ապահովել այդ պայմանների բավարարումը՝ epub և pdf ձևաչափերով։
Ավելին