Ժամանակակից հայերենը երկլեզվյան բառարաններում
Մեր առցանց բառարանների նպատակն է օտար լեզուների բառերի ճշգրիտ ու ժամանակակից հայերեն թարգմանություն տրամադրել ինչպես լայն ընթերցողին, այնպես էլ մասնագետ-թարգմանիչներին։ Բառերի ճշգրտումն ու բառարանի թարմացումը մշտական գործընթաց է, որը հիմնված է թե ընկերության թարգմանիչների, և թե բազմաթիվ համագործակցող թարգմանիչների և կայքից օգտվողների դիտողությունների վրա։ Մենք երախտապարտ ենք այն ընթերցողներին, որոնք մեզ ուղարկում են իրենց կարծիքներն ու մեզ հետ կիսում թարգմանության ընթացքում իրենց հանդիպած դժվարությունները։