E-mail: info@ankyunacar.com

ԱնկյունաքարՏպագիր և էլեկտրոնային հրատարակություններ

Մեր բառարանները շարժական սարքերի համար

Հայերեն բառարանները Ձեր ձեռքի տակ

Մեր բառարանները շարժական սարքերի համար ավելի են մեծացնում ճշգրիտ թարգմանություն ստանալու հնարավորությունը։ Ցանկացած պահի, երբ Դուք դրա կարիքը կունենաք, կարող եք օգտվել մեր բառարանից, անգամ այն դեպքում եթե ինտերնետը (համացանցը) մատչելի չէ ձեզ։ Օգտվողի հարմարության նպատակով մենք բառարանը ստեղծել ենք ծրագրի տեսքով, որը հնարավորություն է տալիս շատ արագ որոնել անհրաժեշտ բառը, անգամ առանց լրիվ այն հավաքելու. ընդամենը մի քանի տառ հավաքելով, Դուք կստանաք հուշվածքեր, որոնց միջից կարող եք ընտրել որոնելի բառը և կտացնելով՝ անմիջապես ստանալ լրիվ հայերեն թարգմանությունը։ Բառարանը բեռնվում է մեկ անգամ, և Դուք կարող եք օգտվել ցանցից դուրս։ Դրա շնորհիվ բառարանի ծրագիրը աշխատում է չափազանց արագ ու հարմարավետ։ Պակաս կարևոր չէ, որ բառարանը անընդհատ թարմացվում է, և նոր թարմացումները Դուք կստանաք առանց նոր վճարումների, ինքնաշխատ կերպով։

Տրոհներ: անցանց, բառարաններ, հայերեն

Ավելին

Անգլերեն-հայերեն բառարան iPhone և iPad սարքերի համար

iOS գործավարական համակարգով աշխատող սարքերի (iPhone բջջային հեռախոսների և iPad սալիկ-համակարգիչների) համար ստեղծված ծրագիրը աշխատում է անխափան և հուսալի և կարելի է բեռնել Apple iTunes կայքից։

Չնայած բառերի մեծ ծավալին, որը ներկայումս կազմում է ավելի քան 114000 բառ (և անընդհատ ավելանում է), բառարանի ներբեռնման ծավալը մեծ չէ, և աշխատում է զարմանալիորեն արագ, ինչը շատ կարևոր է էլեկտրոնային բառարանի պարագայում։

Բառարանի գնորդների համար նախատեսել ենք բոլոր ապագա թարմացումներից անվճար և հեշտ օգտվելու հնարավորություն։ Նոր թարմացումը Apple iTunes-ում հայտնվելուն պես գնորդը անմիջապես տեղեկացվում է համացանցով և կոճակի սեղմումով կարող է ներբեռնել նոր, թարմացված տարբերակը։

Ավելին

Անգլերեն-հայերեն բառարան Android սարքերի համար

Android գործավարական համակարգով աշխատող սարքերի (բջջային հեռախոսների և սալիկ-համակարգիչների) համար ստեղծված ծրագիրը աշխատում է արագ և հուսալի և կարելի է բեռնել Googe Play կայքից

Չնայած բառերի մեծ ծավալին, որը ներկայումս կազմում է ավելի քան 114000 բառ (և անընդհատ ավելանում է), բառարանի ներբեռնման ծավալը մեծ չէ, և աշխատում է զարմանալիորեն արագ, ինչը շատ կարևոր է էլեկտրոնային բառարանի պարագայում։

Բառարանի գնորդների համար նախատեսել ենք բոլոր ապագա թարմացումներից անվճար և հեշտ օգտվելու հնարավորություն։ Նոր թարմացումը Googe Play-ում հայտնվելուն պես գնորդը անմիջապես տեղեկացվում է համացանցով և կոճակի սեղմումով կարող է ներբեռնել նոր, թարմացված տարբերակը։

Ավելին