Նկարագրություն
Կոշտ կազմ, 13,5x21 սմ, ISBN 978-9939-850-20-7, Երևան, 2016, 152 էջ
Նշանավոր հայ աստվածաբան, փիլիսոփա Խոսրովիկ Թարգմանիչը մեծ դեր է ունեցել Հայ Եկեղեցու դավանության բյուրեղացման գործում։ Գիրքը պարունակում է Խոսրովիկից մեզ հասած բոլոր հինգ դավանական գրվածքների աշխարհաբար թարգմանությունը։ Դրանք գրվել են 8-րդ դարի սկզբին, հավանաբար Մանազկերտի նշանավոր ժողովից (726 թ.) անմիջապես հետո, որում Խոսրովիկը ժամանակի կաթողիկոս սբ. Հովհան Օձնեցու հետ խաղացել է կարևորագույն դեր։ Այդ գրվածքներում արծարծված են կարևորագույն քրիստոսաբանական և երրորդաբանական նյութեր, որոնցում հեղինակը հստակ ցուց է տալիս Հայ Եկեղեցու անաղարտ աստվածաբանությունը։ Խոսրովիկը այստեղ տալիս է աստվածաբանական կարևորագույն եզրերի սահմանումը և նշանակությունը, ինչպիսիք են՝ դեմք, անձ, առանձնական հատկություն և այլն, ինչի մասին դեռևս գնում են վեճեր քրիստոնեական զանազան հարանվանությունների և աստվածաբանների միջև։ Գրքի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ
Սա Խոսրովիկի գրքի առաջին ռուսերեն թարգմանությունն է։ Թարգմանությունը գրաբարից՝ Խաչիկ Գրիգորյանի։
- Հայաստանում բնակվողները կարող են ձեռք բերել գրախանութներից կամ
- դիմել մեզ