E-mail: info@ankyunacar.com

ԱնկյունաքարՏպագիր և էլեկտրոնային հրատարակություններ

Սողոմոնի գրքերի մեկնությունը

Սբ. Գրիգոր Տաթևացի (թարգմանություն գրաբարից)

Գնել

Նկարագրություն

Կոշտ կազմ, 15x21 սմ, ISBN 99941-800-3-X, Երևան, 2009, 292 էջ

Գրքում ընդգրկված են սուրբ Գրիգոր Տաթևացու (1346-1409) հեղինակած Սողոմոնի Առակների, Ժողովողի, Իմաստության և Երգ Երգոցի մեկնությունները։ Նշանավոր հայ աստվածաբանի, փիլիսոփայի, մանկավարժի և եկեղեցական գործչի այս ժողովածուի մեջ արծարծված են կարևոր բարոյական, աստվածաբանական, փիլիսոփայական հարցեր, որոնք ներկայացված են հարց ու պատասխանի ձևով։ Այս գործերը հայ մեկնողական գրականության լավագույն նմուշներից են։ Գրքում հեղինակը մեծ ուշադրությոն է դարձրել լուծելու Սողոմոնի գրքերում հանդիպող առերևույթ հակասությունները, ինչպես նաև այն հակասությունները, որ կան Սողոմոնի գրքերի և Աստվածաշնչի այլ գրքերի միջև։ Սա ընձեռում է ոչ միայն Սողոմոնի գրքերի հատվածերի մեկնություններ, այլև Աստվածաշնչի այլ գրքերի մենություններ, ինչը ցույց է տալիս Աստվածաշնչի բոլոր գրքերի իսկական համաձայնությունը։ Այս մեկնություններում Գրիգոր Տաթևացին հավաստիորեն կապում է «տեսական աստվածաբանությունը» «գործնական աստվածաբանության» հետ, և սա սույն մեկնությունը դարձնում է խիստ արժեքավոր անգամ ժամանակակից ընթերցողի համար։

Թարգմանությունը գրաբարից՝ Խաչիկ Գրիգորյանի։

Հայաստանում բնակվողները կարող են ձեռք բերել գրախանութներից կամ
դիմել մեզ