Նկարագրություն
Կոշտ կազմ, 13,5x20,5 սմ, ISBN 978-9939-850-13-9, Երևան, 2015, 216 էջ
«Անկյունաքար» հրատարակչությունը լույս է ընծայել Օմանյանի «Հայոց եկեղեցին» գրքի անգլերեն թարգմանության նոր, երրորդ հրատարակությունը։ Հայոց եկեղեցու պատմությունը գրեթե նույնացվում է հայ ժողովրդի պատմության հետ, գոնե վերջին 2000 տարիների ընթացքում։ Այս գրքում արտացոլված է ոչ միայն եկեղեցու և ազգի պատմությունը, այլև Հայ եկեղեցու մասին ավելի խորքային տվյալներ. նրա աստվածաբանությունը, գրականությունը, կառավարման համակարգը, արարողությունները։ Գիրքը գրված է պարզ լեզվով, հավաստի աղբյուրների հիման վրա։ Այն պատասխանում է բազմաթիվ հարցերի, որ հետաքրքում է շատերին։ Ռուսերեն լեզվով հրատարակությունը հատկապես օգտակար է մեր այն հայրենակիցներին, ովքեր գտնվում են անգլալեզու երկրներում, ինչպես նաև այն արտասահմանցիներին, ովքեր կարգում են այդ լեզվով։ Գրքի նոր հրատարակությունը օժտված է գունավոր բազմաթիվ լուսանկարներով, որոնք ուղղակիորեն կապված են տեքստի հետ։ Երկու հրատարակությունների միջև ընկած գրեթե մեկդարյա միջակայքում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ, որոնք արտացոլված են տողատակի ծանոթագրություններում։ Գիրքը տալիս է ճշգրիտ և ընդհանրական տեղեկություն Հայոց եկեղեցու մասին այն ընթերցողին, ով ցանկանում է ավելի լավ ճանաչել այս հին արևելյան եկեղեցին։ Խմբ. և ծանոթագրությունները Ղևոնդ քհն. Մայիլյանի։
- Հայաստանում բնակվողները կարող են ձեռք բերել գրախանութներից կամ
- դիմել մեզ