Նկարագրություն
Կոշտ կազմ և փափուկ կազմ, 17x24 սմ, ISBN 978-9939-850-07-8 փափուկ կազմ, 978-9939-850-06-1 կոշտ կազմ, Երևան, 2014, 992 էջ։
Երկրորդ հրատարակություն
Բառարանը ներկայումս գոյություն ունեցող ամենամեծ անգլերեն-հայերեն բառարանն է։ Ոչ պակաս կարևոր է, որ այն նաև ամենաժամանակակիցն է, և իր մեջ ամփոփում է այն բառապաշարը, որն ակտիվորեն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության բոլոր պետական, հասարակական, մշակութային, գիտական գործառնություններում, ինչպես նաև սփյուռքի շատ գաղթօջախներում։ Պարունակում է շուրջ 200 գիտակարգերի, մասնագիտությունների ամենակիրառական եզրույթները, բազմաթիվ հապավումներ։ Բառարանում կան բազմաթիվ անգլերեն բառերի նոր թարգմանություններ, որոնք առաջին անգամ են հրատարակվում։
Երկրորդ հրատարակությունը զգալիորեն լրամշակվել է։
- Հայաստանում բնակվողները կարող են ձեռք բերել գրախանութներից կամ
- դիմել մեզ