
Խոսրովիկ Թարգմանիչ, հայ մեծ աստվածաբան, արդեն հրատարակված ռուսերեն լեզվով
8-դ դարի սկիզբը վճռորոշ էր Հայոց եկեղեցու և նրա աստվածաբանական համակարգի համար։
E-mail: info@ankyunacar.com
Մարդու միտքը բանական է և խոսքով է սնվում՝ բարի կամ չար (Գրիգոր Տաթևացի, 14-15դ.)։ Մենք ձգտում ենք տալ լավ սնունդ Ձեր մտքին։
Մեր տպագիր արտադրանքը ներառում է բառարաններ, աստվածաբանական, հայագիտական, մասնագիտական և գեղարվեստական գրքեր
Շարժական սարքերի համար ստեղծել ենք ծավալուն անգլերեն-հայերեն բառարան, որն աշխատում է առանց ցանցի առկայության և աշխատում է բոլոր հայտնի բջջային կատարելագործված հեռախոսների (smartphone) և սալիկ-համակարգչիների (tablet) վրա։
Մեր առցանց բառարանները ամենալավ հաճախելություն ունեցող բառարաններից են՝ շնորհիվ իրենց արդիության և ծավալի։
Մեր էլեկտրոնային գրքերը պատրաստված են epub ձևաչափով, գրավում է փոքր հիշողության ծավալ և ունի որոնման լավ հնարավորություններ։ Դրանք կարելի է ընթերցել բոլոր հիմնական փոքրասարքերով (gadgets) ցանցից դուրս ռեժիմով։
Շարժական սարքերի հետ կապված ծառայությունները մեզ համար կարևորագույններից են։ Մեր անցանց բջջային բառարանները նույնքան ճշգրիտ և հարմար են, որքան մեր տպագիր բառարանները։ Մենք ձեր տվյալները ևս կարող ենք վերածել ծրագրակազմի՝ շարժական սարքերի վրա աշխատելու համար։
Մենք տրամադրում ենք որակյալ թարգմանական ծառայություններ՝ ըստ լեզուների մի քանի զույգերի և ըստ մի շարք մասնագիտացումների։
Տպագիր նյութը գեղեցիկ ձևավորելը շատերի համար իրենց նյութը լավագույնս ներկայացնելու միջոց է։ Մենք տրամադրում ենք հրատարակչական ծառայության ողջ շղթան՝ սկսած թարգմանությունից, խմբագրումից մինչև տպագիր վերջնական արտադրանքի տրամադրումը։ Սակայն տպագիր արտադրանքով ևս չեն վերջանում մեր հրատարակչական ծառայությունները. մենք տրամադրում ենք նաև էլեկտրոնային գրքի պատրաստման ծառայություն։ Ի վերջո, ոչ պակաս կարևոր է, որ հաճախորդի ցանկությամբ, մենք կարող ենք նպաստել նաև ստեղծված արտադրանքի վաճառքին։